Կենսագրություն

Անդրեյ Արկադիի Շուգարովը ծնվել է 1958թ. Թիֆլիսում: Վեց տարի Թիֆլիսում բնակվելուց հետո, ընտանիքը տեղափոխվեց Երևան, որտեղ էլ ապագա նկարիչը ստացել է իր միջնակարգ և բարձրագույն կրթությունը:
Գեղարվեստի ակադեմիայում սովորել և ավարտել է 1975-1982թ. Էդուարդ Իսաբեկյանի արվեստանոցը, որպես գեղանկարիչ: Ավարտելուց անմիջապես հետո գործուղվել է Կարբի գյուղ: Տեղի դպրոցում դասավանդել է նկարչություն, զուգահեռ աշխատելով Կերպարվեստի կոմբինատում, որպես նկարիչ:

Այնուհետև հաջորդել է ցուցահանդեսների իրականացումը տարբեր երկրներում՝ Հայաստան, Մոսկվա, Վրաստան, Իրան, Սանկտ-Պետերբուրգ, Բեյրութ, Բուլղարիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, ԱՄՆ,…

1990թ. դարձել է նկարիչների միության անդամ: 2002թ. մեկնել է Փարիզ, որտեղ աշխատել է 4 տարի, հանդես գալով տարբեր ցուցասրահներում: Այս ընթացքում կազմակերպել է ցուցահանդեսներ հայ նկարիչների հետ, նպատակ ունենալով տարբեր երկրներում ներկայացնել հայկական գեղանկարչությունը և հայ նկարիչներին:

Ամուսնացած է, ունի 2 երեխա:

Ցուցասրահ

ՆԱՏՅՈՒՐՄՈՐՏ
ԲՆԱՆԿԱՐ
ԳԾԱՆԿԱՐ
ԿՈՄՊՈԶԻՑԻԱ
ՁԻԵՐ
ԱԲՍՏՐԱԿՏ

Ցուցահանդեսներ

Անհատական ցուցահանդեսներ

2015

«Դալան» ցուցասրահ, Երևան (Հայաստան)

2002

«Արտ-21» ցուցասրահ, Մոսկվա (Ռուսաստան)

Խմբային ցուցահանդեսներ

2019

Մարտի 1-ին մասնակցել է Համազգայինի «Լիւսի Թիւթիւնճեան» ցուցասրահում տեղի ունենալիք հավաքական ցուցահանդեսին:

2019

Փետրվարի 13-ին, նկարիչների միությունում մասնակցել է Չինաստանի հանրապետության կազմավորման 70-ամյակին նվիրված և «Մետաքսի նոր ճանապարհ. Մեկ գոտի, մեկ ուղի» խորագրով կազմակերպված միջոցառում- ցուցահանդեսին:

2018

Դեկտեմբերի 8-ին Մոսկվայի տանը, մասնակցել է «Ազատ թեմայով» կազմակերպված խմբային ցուցահանդեսին:

2018

Հոկտեմբերի 31-ին, նկարիչների միությունում կայացել է Շուգարովի անհատական ցուցահանդեսը «Հետադարց հայացք» խորագրով:

Վիդեոդարան

Shugarov.am © 2021 Բոլոր իրավունքները պաշտպանված են։ | Պատրաստված է PAP ART Gallery-ի կողմից։